«Դիլետանտ, ոչ մի սկզբունք, սրբություն չճանաչող մարդու ասածները մեկնաբանե՞մ»,- այսպես արձագանքեց Նիկոլ Փաշինյանի ելույթին Բագրատ սրբազան Գալստանյանը: Նա ասաց, որ վարչապետի ելույթներն առհասարակ չի լսում: Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն ասել էր. «Հայ Առաքելական եկեղեցին իր ավանդույթով ուղղակի ամենամեծ ու եղկելի թշնամիներից մեկն է համարում Պապ թագավորին, բայց ի՞նչ է արել այդ մարդը: Նա նախ Հայ […]
Culture-Hogevor


MONUMENT WATCH . 2023 թվականի սեպտեմբերյան ռազմական ագրեսիվ գործողություններից և Արցախի տոտալ հայաթափման գործողություններից հետո Ադրբեջանը շարունակում է ոչնչացնել հայկական մշակութային արժեքները՝ էթնիկ պատկանելիության հիմքով։ Այս ամենի ապացույցը Ստեփանակերտի մերձակայքում՝ Դաշուշեն գյուղի մոտակայքում գտնվող բլուրներից մեկի վրա գտնվող 50 մետրանոց լուսատու խաչի տապալումն էր, որը ոչ միայն հարված էր մշակութային արժեքին, այլև քրիստոնյա ողջ հայ […]

Ադրբեջանական լրատվամիջոցների հրապարակած տեսանյութից հիմնավոր կասկացներ են առաջացել, որ Ստեփանակերտի մայր եկեղեցու գմբեթներից հանվել են խաչերը: Այս մասին տեղեկանում է Արցախի մշակութային ժառանգության պաշտպանության Պետական Խորհուրդի ֆեյսբուքյան էջից, որտեղ նաեւ լուսանկար է հրապարակվել:

Երուսաղեմի հայկական թաղամասը հայկական ինքնության անբաժան մասն է, հայ ժողովրդի բազմադարյա պատմության ապացույցը: Թաղամասի մոտ 25%-ը 99 տարով վարձակալության պայմանագրի իրացումով այդ վայրում կառուցվելու էին հյուրանոց ու ժամանցի վայրեր, իսկ հարակից թաղամասերից վտարվելու էին բնակիչները, որոնք պատմականորեն բնակվում են Սուրբ Հակոբ հայկական վանքի տարածքում։ Լրջորեն վտանգվելու էր նաև հայկական թաղամասի թանգարանը և տեղահանվելու էր գերեզմանատունը: […]

Մենուա Սողոմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Արցախի կարգավիճակի հարցում նշաձողի իջեցումը խոստացված լուրջ համախմբման փոխարեն հանգեցրել է նաև մշակութային ցեղասպանության։ Նկարում հայոց առաջին քահանայապետ սուրբ Գրիգոր Լուսավորչի թոռան՝ Գրիգորիսի պղծված տապանաքարն է ադրբեջանցի ելուզակների կողմից Ամարասի վանքում։ Մշակութային եղեռնը շարունակվում է։ Այն տեղի է ունենում Բաքվի բռնապետ Ալիևի անմիջական ցուցումով»։

Թուրքերն Ամարասում պղծել են հայոց առաջին կաթողիկոս Գրիգոր Լուսավորչի թոռան տապանաքարը, հայտնել է քաղաքագետ Էդգար Էլբակյանը։ «Իսկ մարդիկ զարմանում են, որ պատմության դասագրքերը վատն են, ազգային չեն։ Թշնամու պլաններն իրականացվում են ինչպես գետնի վրա՝ ֆիզիկական կյանքում, այնպես էլ սրտերի նկատմամբ՝ հոգևոր կյանքում։ Ինչո՞ւ պիտի մի դե-ֆակտո իշխանություն, որ թշնամուն է հանձնել Մեսրոպ Մաշտոցի կողմից հիմնած […]

Սիրելի հայրենակիցներ, Վերջին ժամանակներում Հայաստան են գալիս կամ փորձում գալ այնպիսի երգիչ-կատարողներ, որոնց պահվածքն ու շոուները աչքի է ընկնում բացահայտ այլասերվածությամբ ու սրբապղծությամբ, ինչը սպառնալիք է մեր ազգի հոգևոր անվտանգությանը, չար ուժերի հրավեր դեպի մեր Սրբազան Հայրենիք: Սա հարուցում է հանրության մտահոգ հատվածի արդար վրդովմունքը: Հոգևոր օրենքների անտեսումը բերում է ծանր հետևանքների: Հոգևոր սահմանների անկումը […]

Արցախի թեմի առաջնորդի խոսքը ներկա կացության մասին «Ապրեք եւ արարեք մայր Հայաստանում՝ վերադարձի հույսը անթեղած ձեր հոգիներում․արցախի մեր հինավուրց վանքերն ու եկեղեցիները կարոտով սպասում են հենց ձեր աղոթքներին»։ Սիրելի հայրենակիցներ, Դրախտային Արցախի կորուստը անասելի հարված էր յուրաքանչյուրիս համար։ Մեզ համար այդ ցավը կրկնապատկվում է, որովհետև, անսալով հայրենի մեր իշխանությունների հորդորներին, հասկանալի պատճառներով չկարողացանք վերջին օրերին […]

Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ այսօր՝ հոկտեմբերի 1-ին, Արցախի համար համազգային աղոթքի օր է: Դուրս են բերվել տարբեր սրբություններ և սրբազան մասունքներ, այդ թվում՝ Աստվածամուխ Սուրբ Գեղարդը, որը հավատացյալների երկրպագության համար բաց խորանում կմնա մինչև երեկոյան ժամերգությունը։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ամենայն Հայոց Հայրապետի հանդիսապետությամբ, սրբազան պատարագ է մատուցվել «Սուրբ Տրդատ» բաց խորանում։ Ստորև […]

Կովկասի մահմեդականների վարչության նախագահ, Շեյխ ուլ Իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն երեկ ադրբեջանական ԱՊԱ գործակալության հետ զրույցում անդրադարձել էր Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ հանդիպման հնարավորությանը՝ նկատելով, որ հանդիպում դեռ հնարավոր չէ։ «Անհայտ է, թե արդյոք մենք կհանդիպե՞նք Հայաստանի հոգևոր առաջնորդի հետ։ Մենք միշտ հանդիպել ենք պատրիարք Կիրիլի միջնորդությամբ։ Սակայն հայ հոգևոր առաջնորդի ռևանշիստական քաղաքականության և հայերի առճակատման […]




