Culture-Hogevor

Սեպտեմբեր 29, 2023թ. 00:20

Սեպտեմբերի 28-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Ավստրալիայի Նահանգային խորհրդարանականների պատվիրակությանը՝ գլխավորությամբ պատվիրակության համանախագահներ Հուգ Մըք Դերմոթի և  Փիմ Ջեյմսի։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական կենտրոնից: Ողջունելով հյուրերի այցը հայոց հոգևոր կենտրոն՝ Նորին Սրբությունը խոր մտահոգությամբ անդրադարձավ արցախահայության շարունակվող բռնի տեղահանությանը և Ադրբեջանի իշխանությունների […]


Սեպտեմբեր 28, 2023թ. 22:56

Հայկ Դեմոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Օրեր առաջ տեղեկացա, որ ԿԳՄՍ-ից գրավոր հանձնարարական է տրվել «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայությանը», Հայաստանի Հանրապետության տարածքի մահմեդական հուշարձանները, առաջին հերթին՝ գերեզմանոցները հաշվառելու և ուսումնասիրելու համար։ Ավելի վաղ, հանրությանը որպես թավշյա կրկեսը սպասարկող ու մերօրյա ազգային ողբերգությունը կազմակերպած տխրահռչակ ազգագրագետներ Հրանուշ Խառատյանը և ՀՑԹԻ տնօրեն Հարություն […]


Սեպտեմբեր 27, 2023թ. 23:51

Այսօր՝ սեպտեմբերի 27-ին, «X» սոցիալական կայքում տարածվել է տեսանյութ, որում երկու ադրբեջանցի զինվոր կրակում են 13-րդ դարում կառուցված Չարեքթարի վանքի վրա։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը խստորեն դատապարտում է Ադրբեջանի որդեգրած քաղաքականությունը՝ ուղղված ոչնչացնելու Արցախի հայկական կրոնական և մշակութային ժառանգությունը։ Այս և նմանատիպ այլ գործողություններ ցույց են տալիս, որ Ադրբեջանը ամեն կերպ շարունակելու է իր որդեգրած […]


Սեպտեմբեր 24, 2023թ. 04:02

Հայր Ասողիկ Կարապետյանը գրում է. «Քաոս է, մեր հասարակական և քաղաքական ոլորտներում խավար է տիրում: Ամենուր ձայներ են լսվում. գոռում են, կանչում, քաշում, հարվածում, հայհոյում… Անմիաբան ժողովուրդն էլ հախուռն հոսում է… Եվ այս սրտակեղեք իրողության մեջ, բնական է, որ հայտնվեն չինովնիկներ, որոնք իրենց թույլ կտան նենգ պահվածք, չարամիտ խոսքեր՝ միտված թույն թափելու և վատություն խառնելու […]


Սեպտեմբեր 18, 2023թ. 20:53

Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիադում սեպտեմբերի 10-25-ն անցկացվում է ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեի 45-րդ ընդլայնված նիստը, որին մասնակցում է նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ, 1972թ. Մշակութային և բնության համաշխարհային ժառանգության պաշտպանության մասին կոնվենցիայի համակարգող Հարություն Վանյանը: Ինչպես տեղեկանում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, Հարություն Վանյանն […]


Սեպտեմբեր 18, 2023թ. 20:10

Միայն անաստվածների օրոք որևէ մեկը կհամարձակվեր մտնել հոգևոր առաջնորդի բնակարան։ Սա է այսօրվա իշխանությունների քարոզած արժեհամակարգի դրսևորումը։


Սեպտեմբեր 17, 2023թ. 23:54

Մեր երկիրը միշտ նման է եղել այն թռչնի բնին, որտեղ ամեն տեսակ ազգ ու ցեղի կկու ձու է դնում: Ու հավերժ միամիտ ժողովուրդը խնամում է օտարի ձուն ու դրանից դուրս եկածին՝ ապուշ անտարբերությամբ հետևելով, թե ինչպես է նա բնից դուրս շպրտում իր ձագերին: Մեր բնում ցրթված վերջին օտար ձուն քպ-ն է: Անմիտ ժողովուրդը դեռ խնամում […]


Սեպտեմբեր 17, 2023թ. 21:43

Թեմակալ առաջնորդի խոսքը Խաչվերացի տոնին «Խաչի քարոզությունը կորստյան մատնվածների համար հիմարություն է, իսկ մեզ` փրկվածներիս համար, Աստծո զորություն» (Ա Կորնթ. 1.18) Սիրելի հավատավոր քույրեր եւ եղբայրներ, Այսօր կրկին համախմբվել ենք տոնելու մեր Եկեղեցու 5 տաղավար տոներից վերջինը եւ Խաչին նվիրված տոներից ամենամեծը՝ Սուրբ Խաչվերացը։ Այս տոնը իր մեջ ամբողջացնում է պատմական մի քանի ենթաշերտեր. առաջինը […]


Սեպտեմբեր 5, 2023թ. 01:52

Երկիր ունենք―չենք ճանաչում, պատմություն ունենք―չենք ճանաչում, ժողովուրդ ունենք―չենք ճանաչում, գրականություն ունենք―չենք ճանաչում, լեզու ունենք―չենք իմանում: Մտածում ենք. ի՜նչ մեծ պակասություն է դատարկ աշխարհագրական էն տգիտությունը, որ մեր երկիրը չգիտենք: Չենք հասկանում, թե էդ չգիտենալով` ինչքան բան չգիտենք: Չէ՞ որ երկիրն է իր առանձնահատկություններով, որ պայմանավորում է ու բացատրում և պատմություն, և գրականություն, և գեղարվեստ, և […]


Սեպտեմբեր 3, 2023թ. 20:22

Սեպտեմբերի 3-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ Սուրբ Գայանե վանքում, հընթացս Պատարագի սրբազան արարողության, կատարվեց Հանրապետական մաղթանք Արցախի անկախության տոնի առիթով։ Հայտնում են մայր Աթոռի տեղեկատվական կենտրոնից: Հոգևորականաց դասն ու հավատացյալ ժողովուրդը միասնական աղոթք բարձրացրեցին առ Բարեգութն Աստված Արցախի պետականության և ժողովրդի խաղաղ ու անվտանգ կյանքի համար։