Ադրբեջանի պատմության ինստիտուտի նախագահ Յաղուբ Մահմուդովը ստանձնել է Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից Էնվեր փաշային գովերգելու պարտականությունը: Ըստ Haberler-ի՝ Աթաթուրքի անվան համալսարանի մշակույթի և ներկայացումների կենտրոնում կազմակերպված միջոցառման ժամանակ ելույթ ունեցած Մահմուդովն անդրադարձել է պատմությանն ու այն իմանալու կարևորությանը երիտասարդների շրջանում: Ադրբեջանցին պնդել է, որ Խաչակրաց արշավանքից հետո շարունակվել են թուրքերի դեմ շարժումները, որոնք պատճառ են դարձել, […]
Ով է թուրքը
Սրբոց Նահատակաց եկեղեցու՝ պայթեցումից հետո առաջին լուսանկարը վիդեո 11:52 . 24/09/14 Համացանցում հայտնվել է Դեր Զոր քաղաքի Սրբոց Նահատակաց եկեղեցու՝ պայթեցումից հետո առաջին լուսանկարը: Պահպանվել են միայն եկեղեցու գմբեթը եւ հիմնասյուները, իսկ պատերը հիմնովին ավերվել են: Հիշեցնենք, որ Մերձավոր Արեւելքում Հայոց ցեղասպանության կարեւորագույն հուշարձաններից մեկը սեպտեմբերի 21-ին՝ Հայաստանի անկախության օրը, պայթեցրել է, ըստ հրապարակումների՝ “Իսլամական […]
Որպես պետություն՝ Թուրքիան կցանկանար լուծում տեսնել Հյուսիսային Կիպրոսի խնդրում, Թուրքիան կցանկանար ավարտված տեսնել Ադրբեջանի տարածքների օկուպացիան, Թուրքիան միշտ հստակորեն արտահայտվել է Ուկրաինայի տարածքային ամբողջականության պահպանման օգտին», – սեպտեմբերի 24-ին ելույթ ունենալով Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 69-րդ նստաշրջանում, հայտարարել է Էրդողանը:
Համագործակցելով «Իսլամական պետության» հետ Սեպտեմբերի 21-ին Սիրիայի հյուսիսում գտնվող Դեյր Էլ Զոր քաղաքի հայկական Սրբոց նահատակաց եկեղեցու պայթեցումը իրեն «Իրաքի ու Լեւանտի իսլամական պետություն» կամ ուղղակի «Իսլամական պետություն» հորջորջող ահաբեկչական խմբավորման կողմից, բազմաթիվ հարցականներ է ծնում, որոնք բացահայտելու համար հարկավոր է վերականգնել վերջին շաբաթների Մերձավոր-Միջին Արեւելքի իրադարձությունների ժամանակագրությունը։ Ակնհայտ է, որ Իսլամական պետություն կոչվող խոշոր […]
Հայոց ցեղասպանության հարցը չի ընդգրկվի Միացյալ Նահանգների Սենատի օրակարգում, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն թուրքական «Haber7» հեռուստաընկերության հետ զրույցում՝ հավելելով, թե այդ մասին իրեն հեռախոսով տեղեկացրել է ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին: Դավութօղլուի խոսքերով, Թուրքիան այդ հարցի շուրջ զարգացումներին չափազանց ուշադիր է հետևում, «և եթե այդ բանաձևը հայտնվի Սենատի օրակարգում, այդ դեպքում Թուրքիան չի լռի»: […]
Խոջալուի խաղաղ բնակիչները գնդակահարվել են ադրբեջանական զինված կազմավորումների կողմից վերահսկվող Աղդամի շրջանում և ԼՂՀ՝ Աղդամի շրջանին հարակից տարածքում։ Նրանք են կրում խաղաղ բնակիչների զոհվելու պատասխանատվությունը։
Ակօս» շաբաթաթերթի փաստաբան Հաքան Բաքիրջըօղլուն թերթի կայքը կոտրելու և խմբագիր Ռոբեր Քոփթաշի հասցեին սպառնալիքներ հնչեցնելու դեպքերի վերաբերյալ դիմել է Ստամբուլի գլխավոր դատախազություն, հայտնում է թերթի կայքը։ Հունվարի 20-ին և 25-ին agos.com.tr կայքը կոտրվել էր անհայտ անձանց կողմից։ 2014թ.-ի հունվարի 20-ին կայքում գրություն էր տեղադրվել, որում ասվում էր, որ աշխարհում եթե միայն մի թուրք մնա, հետապնդելու […]
Կանադայի թուրքերն անցյալ ամիս մի ստորագրահավաք էին ձեռնարկել՝ պահանջելով Հայոց ցեղասպանության մասին բոլոր հղումների վերացումը Տորոնտոյի ավագ դպրոցների 11-րդ դասարանի ուսումնական ծրագրից:
Հայտարարում է հայտնի թուրք մտավորական Ռագըփ Զարաքոլուն
ArmAr.am էլեկտրոնային օրաթերթի հարցազրույցը ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն, պատմական գիտությունների թեկնածու Հայկ Դեմոյանի հետ




