Ուկրաինան նախագահական ընտրությունների նախաշեմին
Հոկտեմբեր 24, 2009թ. 09:30
Ուկրաինայում նախագահական ընտրությունների նախընտրական քարոզարշավն ազդարարվեց երկուշաբթի` հոկտեմբերի 19-ին:
Այդ երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովն արդեն պաշտոնապես գրանցել է նախագահի չորս թեկնածուի: Գրանցվել են իրավաբան Օլեգ Պյաբակոնը, «Քաղաքական դիրքորոշում» համաուկրաինական հասարակական միավորման ղեկավար Անատոլի Գրիցենկոն, «Փոփոխությունների ճակատ» հասարակական նախաձեռնության ղեկավար Արսենի Յացենկոն, «Ձախ և ձախակենտրոն ուժերի խմբակցության» ղեկավար Պյոտր Սիմոնենկոն:
Նախագահի թեկնածուներին հանձնվել է թեկնածուական հավաստագրերը:
Հիշեցնենք, որ Ուկրաինայում նախագահի ընտրությունները կկայանան 2010 թվականի հունվարի 17-ին:
ArmAr.am












