Ադրբեջանը շարունակում է մնալ չկողմնորոշված
Իր ռազմական հզորությամբ հպարատացող Ադրբեջանը, պարզվում է, մինչ օրս չունի իր ռազմական հայեցակարգը: Ադրբեջանցի ռազմական փորձագետ Ջասուր Սումերինլին դրա համար երեք պատճառ է մատնանշում.
առաջին. Արևմուտքը պահանջում է, որ Ադրբեջանի ռազմական դոկտրինում Հայաստանը որպես թշնամի չամրագրվի: Մասնավորապես, այդ են պահանջում ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի փորձագետները, որոնք մասնակցում են դոկտրինի մշակմանը.
երկրորդ. Ադրբեջանը ցայսօր չի կողմնորոշվել, թե ովքեր են իր ռազմավարական դաշնակիցները: Հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումից հետո, ըստ Սումերինլիի, ոմանք կարծում են, որ նույնիսկ Թուրքիան է դուրս մղվել դաշնակիցների ցանկից: Ադրբեջանը չի կարող վստահել նաև Ռուսաստանին և Իրանին: Ռազմավարական դաշնակիցների «ընտրության» հարցում ադրբեջանցի հասարակությունը ևս միակարծիք չէ, ոմանց կողմից խիստ վտանգավոր «դաշնակից» է դիտվում նաև ՆԱՏՕ-ն.
երրորդ. Ադրբեջանը դեռևս չի կողմնորոշվել, թե ի՞նչ հունով պետք է զարգանա բանակաշինությունը` ՆԱՏՕ-ի չափանիշների՞, ռուսական բանակի՞, թե՞ դրանց համադրության: Պարզ չէ նաև պայմանագրային բանակի անցնելու հարցը («zerkalo.az», 22.10.2009):
ArmAr.am












