Գլխավոր » Լրահոս

Թուրքիան ժողովրդավարությունից հեռու երկիր է

Հոկտեմբեր 24, 2009թ. 12:05

«Դինքի սպանությունը և գաղտնի հետաքննության սուտը» գրքի հեղինակ, թուրքական «Միլիեթ» թերթի լրագրող Նեդիմ Շեների դեմ դատական գործընթացը շարունակվում է:  Դատական հաջորդ լսումը տեղի կունենա դեկտեմբերի 16-ից հետո:

Հիշեցնեք, որ Շեներն իր գրքում մեղադրել է թուրքական անվտանգության ուժերին, որոնք հայազգի լրագրող Հրանտ Դինքի սպանության հետաքննությունն իրականացրել են անարդար ու կողմնակալ: Գրքի հրապարակումից անմիջապես  հետո քննչական բաժնի պետն ու երեք սպաներ դատական հայց են ներկայացրել Շեների դեմ: Երկրի դատախազությունը թուրք լրագրողի դեմ մեղադրանք է ներկայացրել «ահաբեկչության դեմ պայքարում ներգրավված պաշտոնյային զրպարտելու և գաղտնի տեղեկատվություն հրապարակելու» հոդվածով: Եթե դատարանը վեջինիս ճանաչի մեղավոր, ապա նրան սպասվում է 28 տարվա ազատազրկում:

Շեների փաստաբան Յուջել Դյոշմեջին տեղեկացրել է, որ գրքում շարադրված տեղեկատվությունը մինչ գրքի լույս տեսնելն արդեն իսկ հրապարակվել էր թուրքական մամուլում, ինչը վկայում է այն մասին, որ Շեները ոչ թե  գաղտնի տեղեկատվություն է ջրի երես հանել, այլ արդեն իսկ հրապարակվածը, և գրքում չկա այնպիսի փաստ, որը կարող է խոչընդոտել դատական գործընթացին: Ակնհայտ է, որ Հրանտ Դինքի սպանության գործով ընթացող անարդար դատավարությունն ակնհայտորեն վարկաբեկում է Թուրքիայի հեղինակությունը միջազգային հանրության առաջ:

Ներկայումս  քայլեր են ձեռնարկվել եվրոպական կառույցներին այս դատավարությանը  մասնակից դարձնելու համար: Ըստ վերլուծաբանների, եվրոպացի դիտորդները կստիպեն Թուրքիայի դատական համակարգին զերծ մնալ նման խայտառակ դատավարություններից:

Այս ամենը հերթական անգամ փաստում են Թուրքիայի`  ոչ ժողովրդավարական պետություն լինելը: Թուրքիայի քրեական օրենսգրքի 301 հոդվածը միակը չէ, որով երկրում սահմանափակվում է խոսքի ազատությունը:

Թուրքիայի կառավարության կողմից` ժողովրդավարության ուղղությամբ տարվող բարեփոխումները որևէ արդյունք չեն տվել: Այս մասին արձանագրված է նաև Եվրահանձնաժողովի` Թուրքիայի մասին հոկտեմբերի 14-ին զեկույցում:

ArmAr.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն