Գլխավոր » Լրահոս

Թուրքիան շարունակում է հակաիսրայելական քարոզարշավը

Հոկտեմբեր 24, 2009թ. 12:30

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Միջերկրածովյան խորհրդարանական ասամբլեայի Գլխավոր խորհրդում ունեցած իր ելույթում կոչ է արել մասնակիցներին   կանխել Գազայում տեղի ունեցող ողբերգությունը: Ավելի ուշ Էրդողանը հանդիպել է Իսրայելի արտգործնախարարի օգնական Մաժալի Վեբիի հետ: Թուրքիայի վարչապետը շեշտել է. «Որքան կարևոր է Իսրայելի անվտանգությունը, այնքան էլ կարևոր է Պաղեստինինը»: Նա նաև ընդգծել է, որ Իսրայելն ատոմային զենք ունեցող պետություն է, որի զինված ուժերը պաղեստինցիների դեմ ռազմական գործողություններում կիրառում են ֆոսֆորային ռումբեր:

Մինչդեռ Իսրայելի արտգործնախարարի օգնականը Էրդողանին ակնարկել է, որ անընդունելի է այն փաստը, թե Թուրքիան այսօր կանխամտածված հակաիսրայելական գործողություններ է իրականացնում: Նույնիսկ Միջերկրածովյան խորհրդարանական ասամբլեայի Գլխավոր խորհրդում ունեցած ելույթը բացահայտ ուղված էր Թելավիվի դեմ:

ArmAr.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն