ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ
Հոկտեմբերի 25-27 ԵԱՀԿ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովը, Բեռնար Ֆասյեն և Ռոբերտ Բրադկեն կժամանեն Լյուքսեմբուրգ` ներկա գտնվելու Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպմանը: Այս մասին տեղեկացնում է ԵԱՀԿ պաշտոնական կայքը:
Հանդիպման ժամանակ կխոսեն համանախագահների` նոյեմբերին Երևան և Բաքու կատարելիք այցելությունների և դեկտեմբերին սպասվող հակամարտության կարգավորման շուրջ քննարկումների մասին:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 22-23 Վիենայում տեղի ունեցած ԵԱՀԿ միջնորդական գործունեությանը նվիրված կոնֆերանսից հետո համանախագահները հանդիպումներ էին ունեցել ԵԱՀԿ-ում նախագահող հունական պատվիրակության ղեկավար Մարիա Մարինակիի, ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Մարկ Պերեն դե Բրիշամբոյի, Թուրքիայի ԱԳ նախարարի տեղակալ Ունալ Չեվիկոզի և Հայաստանի, Ադրբեջանի և Շվեյցարիայի դեսպանների հետ:
ArmAr.am












