Գլխավոր » Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ

Պոլսահայ համայնքը լավատես է

Հոկտեմբեր 26, 2009թ. 09:30

polsՀայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերջին գործընաթացներին ակտիվ  հետևում ու արձագանքում է պոլսահայ համայնքը:  Եվ «Ակոս», և «Ժամանակ»   թերթերի վերջին համարները հիմնականում նվիրված են    հայ-թուրքական սահմանի բացման խնդրին: Պետք է նկատենք, որ թուրքահայ համայնքը, համաձայն վերոնշյալ լրատվամիջոցների, բավական ոգևորված է Հայաստանի ու Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման այս ընթացքից:   «Ժամանակ»  օրաթերթերի գլխավոր խմբագիրը Թուրքիա-Հայաստան ֆուտբոլային խաղի օրը`   հոկտեմբերի 14-ին, երկու երկրների նախագահներին` Սերժ Սարգսյանին ու Աբդուլլա Գյուլին նվիրել էր թերթի վերջին համարները, որոնք  ամբողջությամբ  նվիրված էին հայ-թուրքական բարեկամությանը:

Թուրքիայում բնակավող հայ հասարակության ողջյուններին միացել է նաև Պոլսո հայոց պատրիարքարանը:

Պատրիարքարանի ուղերձում նշված է. «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև ստորագրված արձանագրությունները հատկապես նշանակալի են Թուրքիայի հայկական համայնքի համար։ Թուրքիայի հայկական համայնքը հույս ունի, որ սկսված դիվանագիտական գործընթացը լավատեսական ավարտ կունենա: Մենք հավատում ենք, որ Հայաստանի և Թուրքիայի ղեկավարներն ամեն ինչ կանեն  երկու երկրների հարաբերությունների բարելավման գործում, հիմքում ունենալով անկեղծությունը, քանի որ դրանից է կախված հարևանների հետագա խաղաղ համագոյակցությունը»:

ArmAr.am


Դիտել Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն