Լյուքսեմբուրգում սպասվում է Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը
Այսօր Լյուքսեմբուրգում տեղի է ունենալու Եվրոպական Միության եռյակի` Հայաստան, Վրաստան և Ադրբեջան հանդիպումը, որն ըստ էության Հայաստան-ԵՄ համագործակցության խորհրդի 10-րդ նիստի պատրաստությունն է լինելու:
Նիստին մասնակցելու համար այսօր Լյուքսեմբուրգ կմեկնի հանրապետության արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:
Հոկտեմբերի 25-27-ը Լյուսքեմբուրգում են լինելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովը (ՌԴ), Ռոբերտ Բրադկեն (ԱՄՆ) և Բեռնար Ֆասյեն, ուր և հանդիպելու են Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հետ:
«Նրանք կխոսեն իրենց ծրագրերի մասին, որոնք, մասնավորապես, վերաբերում են իրենց հաջորդ այցելությանը Երևան և Բաքու, որը տեղի կունենա նոյեմբերին: Կխոսեն նաև դեկտեմբերին կայանալիք ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստում Ղարաբաղյան հակամարտության քննարկման պատրաստությունների մասին», ասված էր համանախագահների հայտարարության մեջ:
Armar.am












