Թինա Քեյդենաու.«Չեմ կարող կանխատեսել, թե Օբաման հաջորդ ապրիլին ի՞նչ կասի»
ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալի օգնական Թինա Քեյդենաուն անդրադառնալով ԼՂՀ խնդրին, ասել է, թե ԱՄՆ-ը իրապես ցանկանում է, որպեսզի ողջ տարածաշրջանում ապահովվի կայունություն, բարեկեցություն, և նկատել, թե այդ առումով ղարաբաղյան հակամարտության կարգավորումը շատ կարևոր է տարածաշրջանային կայունության համար: Խուսափելով խոսել բանակցային գործընթացի մանրամասներից, նա նկատել է, թե
hամանախագահները, որ վերջերս են եղել տարածաշրջանում, և առաջիկայում կրկին կայցելեն, քննարկումների արդյունքում դրական տեղաշարժեր են արձանագրել, ապա հույս հայտնել, թե ինքը` դրական տեղաշարժերի առումով, ևս լավատես է:
Խոսելով Միացյալ Նահանգների կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչման հարցի մասին, Քեյդենաուն նկատել է, թե նախագահ Օբաման իր պաշտոնավարությունը սկսեց աշխարհի շատ մասերում դրական տեղաշարժեր ապահովելու ցանկությամբ և որ հայ-թուրքականա հարաբերությունների կարգավորումը բխումն է հենց այդ ցանկությունից.«Դրա համար էլ մենք աջակցում ենք այդ գործընթացին»:Ապա հավելել.« Նախագահ Օբաման իր` անցած ապրիլին արած հայտարարությամբ ասաց այն, ինչ ցանկանում էր ասել, չեմ կարող կանխատեսել, թե հաջորդ տարի ապրիլին նա ինչ կասի, բայց նա հաստատ հույս հայտնեց, որ Հայաստանն ու Թուրքիան կարող են համատեղ քննության առնել իրենց հարաբերություններն այս գործընթացում և այնպիսի դարկան տեղաշարժեր ապահովել, որոնք շահելակն կլինեն տարածաշրջանի բոլոր ժողովուրդների համար»,- եզրափակել է ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալի օգնական Թինա Քեյդենաուն:
Armar.am












