Գլխավոր » Լրահոս

Թուրքիան ռազմական տեխնիկա է վաճառում Պարսից ծոցի երկրներին

Հոկտեմբեր 26, 2009թ. 14:48

tankԹուրքիայի ռազմական արդյունաբերության արտադրանքը արտահանվում է Պարսից ծոցի երկրներ: Թուրքական «Յոնջա-Օնուկ» նավաշինարարական գործարանը Միացյալ Արաբական Էմիրություններ է արտահանում նավակներ` հատուկ նշանակության համար, որոնք օգտագործվում են միայն հրատապ իրավիճակներում:  Իսկ թուրքական  «FNSS» ընկերությունը Սաուդյան Արաբիային է տրամադրում զրահապատ մեքենաներ` հետևակի համար:  Մեկ այլ` թուրքական  «OTOKAR» ընկերության կողմից, որն այսօր ռազմական արտադրանք է մատակարարում 15 երկրների, «COBRA» տիպի զրահապատ մեքենաներ է վաճառում նաև Պարսից ծոցի երկրներին: Նկատենք, որ այդ երկրների անունները  գաղտնի են պահվում, ընդամենը տեղեկացվում է, որ նրանք նախընտրում են զրահապատ մեքենաններ` 20 մմ երկարությամբ ավտոմատ հրետանիով: Ավելին, թուրքական  «OTOKAR» ընկերությունն արդեն երկար ժամանակ է, ինչ այս տարածաշրջանի 4 երկրների զրահապատ մեքենաններ է վաճառում:

Քրիստինե Մելքոնյան


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն