Օրինակ վերցնենք մեր նախնիներից
Օգոստոս 20, 2009թ. 12:51
«330-ականներին Վրթանես Եպիսկոպոսապետ Վաչե Մամիկոնյանի հերոսական նահատակությունից հետո օրենք սահմանվեց, որ երկրի համար նահատակվածները դասվեն սրբերի կարգին, և նրանց հետնորդների նկատմամբ խնամք ու հոգատարություն սահմանվի: Սա շատ ուսանելի պետք է լինի նաև այսօրվա համար: Մենք ունենք ազատամարտիկներ, որոնք այսօր շատ վատ են ապրում: Մեծ հոգսի մեջ են, թե առողջական, թե ընտանիքների նյութական ապահովվածության իմաստով: Իսկ դեռևս 4-րդ դարում հայոց եպիսկոպոսապետն այդպիսի մի կոնդակ է ընդունում` սրբացնելով երկրի համար նահատակվածներին և, հատկապես, հոգ է տանում նրանց հետնորդների համար»:
ՀՀ ԳԱԱ գրականության ինստիտուտի առաջատար գիտաշխատող Ալբերտ ՄՈՒՇԵՂՅԱՆ
Թեգեր` Վաչե Մամիկոնյան












