Գլխավոր » Լրահոս

Էրդողանը կորցրել է ինքնատիրապետումը

Հոկտեմբեր 26, 2009թ. 18:57

Թուրքական «Ջումհուրիյեթ» թերթը տեղեկացրել է, որ Իսրայելում խիստ վրդովված են  Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` բրիտանական «The Guardian» թերթին տված հարցազրույցից: Պատասխանելով բրիտանացի լրագրողի հարցերին` Էրդողանը, կորցնելով ինքնատիրապետման զգացողությունը, քննադատել է Իսրայելի կողմից վարվող ներկայիս քաղաքականությունը: Նա ասել է, որ Իսրայելի արտգործնախարար Ավիգդոր Լիբերմանը սպառնացել է, որ Գազայի դեմ միջուկային զենք կկիրառի:

Իսրայելի արտգործնախարարություն էլ հայտարարել է, թե կարիք չկա ամեն մի հիմարության վրա ուշադրություն դարձնել: Այլ կերպ ասած` Թել Ավիվը նախընտրում է անտեսել թուրք պաշտոնյաների` իրենց ուղղված հայտարարությունները: Սակայն ակնհայտ է նաև, որ  նման միջադեպերն էլ ավելի են  խորացնում  իսրայելա-թուրքական հարաբերություններում ծագած լարվածությունը:

ArmAr.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն