Գլխավոր » Լրահոս

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը չի կարող ճնշում գործադրել խորհրդարանի վրա

Հոկտեմբեր 26, 2009թ. 19:10

Ոչ մի հույս չկա, որ հայ-թուրքական Արձանագրությունները կվավերացվեն առանց Լեռնային-Ղարաբաղի հարցում դրական առաջխաղացման: Այդ մասին, ինչպես հաղորդում է Al jazera հեռուստաընկերությունը, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավուդօղլուն` ավելացնելով, որ կարևոր է այն մթնոլորտը, որում խորհրդարանը կարող է վավերացնել նման կարգի պայմանագրերը:

«Մենք գործում ենք Սահմանադրության համաձայն և չենք կարող ճնշումներ գործադրել խորհրդարանի վրա արձանագրությունները վավերացնելու հարցում: Մենք ուզում ենք նախապատրաստել քաղաքական և հոգեբանական հիմք, որպեսզի խորհրդարանը ճանաչի արձանագրությունները: Դրա համար անհրաժեշտ է առաջընթաց խաղաղ բանակցություններում, քանի որ Ադրբեջանի խնդիրները վերածվել են Թուրքիա խնդրի», – ասել է Դավուդօղլուն:

ArmAr.am

Թեգեր: Թուրքիա, Դավուդօղլու, Արձանագրություններ, Վավերացում, Խորհրդարան


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն