Գլխավոր » ԼՂ Հանրապետություն, Լրահոս

Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության պատվիրակության առաջին պաշտոնական հանդիպումը տեղի է ունեցել ԼՂՀ ԱԳՆ-ում

Հոկտեմբեր 26, 2009թ. 17:32

Georgi PetrosyanԱյսօր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Գեորգի Պետրոսյանն ընդունել է եռօրյա պաշտոնական այցով Ստեփանակերտում գտնվող Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության պատվիրակությանը` արտաքին գործերի նախարար Վլադիմիր Յաստրեբչակի գլխավորությամբ:

Գեորգի Պետրոսյանի եւ Վլադիմիր Յաստրեբչակի միջեւ ավելի քան մեկուկես ժամ տեւած առանձնազրույցի ընթացքում բանակցող կողմերը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր`համատեղ ուրվագծելով բախտակից հանրապետությունների ապագա շփումների եւ հարաբերությունների շրջանակը:

Այնուհետեւ նրանց են միացել Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության պատվիրակության մյուս անդամները, ինչպես նաեւ ԼՂՀ արտաքին գործերի նախարարության պատասխանատու աշխատակիցները: Հանդիպումն անցել է անմիջական եւ գործնական մթնոլորտում:


Դիտել ԼՂ Հանրապետություն, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն