Հայ երիտասարդները նամակ կգրեն ՀՀ նախագահին
Հայ երիտասարդությունն անհանգստացած է, որ այսօր ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հիմքում դրված են Մադրիդյան սկզբունքները:
Այս անհանգստություն հատկապես արտահատվեց հայ-թուրքական հարաբերությունների ներկայիս գործընթացի ֆոնի վրա, երբ Թուրքիան ամեն կերպ փորձում է արցախյան հիմնահարցը ներառել հայ- թուրքական հարաբերություններում:
Երիտասարդական տարբեր կառույցներ խիստ մտահոգված են, որ Թուրքիայի ղեկավարներն սկսել են Արցախի հարցը դիտարկել որպես հայ-թուրքական սահմանի բացման նախապայման:
Երեկ տեղի ունեցած նման քննարկումներից մեկի ժամանակ հայ երիտասարդները նախ արձանագրեցին Մադրիդյան սկզբունքներում առկա ոչ հայանպաստ կետերը. ըստ երիտասարդների, առավել վտանգավոր են համարվում «անվտանգության երաշխիքներ» ասվածն ու «գրավյալ տարածքներ» ձևակերպումը: Իհարկե, դա բնավ չի նշանակում, թե մնացյալն անտեսվեց:
Մասնակիցները որոշեցին դիմում հղել Հայաստանի Հանրապետության նախագահին և առաջարկել` մերժել Մադրիդյան սկզբունքները, քանի որ փաստաթուղթն ամբողջությամբ հակահայկական է:
Armar.am












