Ադրբեջանում 20-ից մեկը թմրամոլ է ու մանկապիղծ
Հոկտեմբեր 26, 2009թ. 20:06
2009 թվականի ինը ամիսների ընթացքում Ադրբեջանում առգրավվել է 908 կգ թմրանյութ, ինչը 61%-ով ավելի է անցած տարվա նույն ժամանակահատվածում առգրավվածի համեմատությամբ: Իրավապաշտպան Էլդար Զեյնալովի գնահատմամբ, Ադրբեջանի բնակչության 5%-ը թմրամոլ է: Այդ մասին նշում է ադրբեջանական «zerkalo.az»-ը:
Նույն թերթը նաև տեղեկացնում է, որ 2009թ. Ադրբեջանում մեծ չափերի են հասել մանկապղծության դեպքերը: Վերջերս ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են Գեյչայի բնակիչ Գ.Բաշիրովին` 8-ամյա տղային բռնաբարելու համար, և Խաթաինի մի բնակչի, ով բռնաբարել է իր 14-ամյա դստերը:
Armar.am
Ադրբեջան, թմրամոլ, մանկապիղծ












