Պատերազմ հայտարարելու դեպքում Ադրբեջանը կբախվի հոգեբանական խնդիրների հետ
Հոկտեմբեր 27, 2009թ. 10:00
Ադրբեջանցի հոգեբան Ազադ Իսազադեի կարծիքով, Հայաստանին կամ Արցախին պատերազմ հայտարարելու դեպքում Ադրբեջանը կբախվի հոգեբանական լուրջ խնդիրների:
Հոգեբանն իր խոսքը հիմնավորել է այս կերպ. Ադրբեջանը դեռ երբեք ոչ մի երկրի պատերազմ չի հայտարարել` ոչ Հայաստանին, ոչ էլ Ղարաբաղին, իսկ եթե որոշի նման քայլի դիմել, ապա, ըստ հոգեբանի, դա կնշանակի ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը:
Իսազադեն միաժամանակ Ադրբեջանի իշխանություններին նախազգուշացնում է, որ Ադրբեջանին, գոնե տեսականորեն, վտանգ է սպառնում ոչ միայն Հայաստանից, այլև Իրանից, ԱՊՀ-ից և ՆԱՏՕ-ից:
ArmAr.am












