10 տարի է անցել «Հոկտեմբերի 27»–ի ողբերգական դեպքերից
Հոկտեմբեր 27, 2009թ. 10:10
Տասը տարի առաջ հոկտեմբերի 27-ին, ժամը 17-ին մոտ, հինգ զինված անձինք Նաիրի Հունանյանի գլխավորությամբ ներխուժեցին Աժ նիստերի դահլիճ և գնդակահարեցին 8 մարդու:
Սպանվեցին Ազգային ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանը, ՀՀ վարչապետ Վազգեն Սարգսյանը, ԱԺ փոխնախագահներ Յուրի Բախշյանը, Ռուբեն Միրոյանը, պատգամավորներ Միքայել Քոթանյանը, Հենրիկ Աբրահամյանը, Արմենակ Արմենակյանը, նախարար Լեոնարդ Պետրոսյանը:
Armar.am












