Գլխավոր » Լրահոս

Բաքու մեկնելու հերթը թուրք պատգամավորներինն է

Հոկտեմբեր 27, 2009թ. 12:31

Թուրքիայի ազգային մեծ ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամներն այսօր մեկնում են Ադրբեջան: Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ` թուրք խորհրդարանականների պատվիրակության այցը Բաքու գլխավորելու է մեջլիսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մուրաթ Մերջանը:

Թուրքական պատվիրակությունը կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Հանդիպումներ են նախատեսված նաև Ադրբեջանի մեջլիսի նախագահ Օքթայ Էսադովի, արտգործնախարար Էլմար Մամեդյարովի ու մեջլիսի միջազգային և միջխորհրդարանական հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սամեդ Սեյիդովի հետ:

Թուրք խորհրդարանականների վերադարձը Անկարա ծրագրված է հոկտեմբերի 30-ին:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 13-ին`  Թուրքիա-Հայաստան ֆուտբոլայի խաղի նախօրեին,  Անկարա էին ժամանել Ադրբեջանի խորհրդարանական պատվիրակության 11 անդամներ`  Հայաստանի և Թուրքիայի միջև ստորագրված արձանագրությունների շուրջ քննարկում ծավալելու նպատակով: Նրանք իրենց ժամանումը մեկնաբանել էին այս կերպ, որ չեն հավատում Անկարայի կառավարությանը, թե վերջինս Ադրբեջանի հարցում  իր խոսքի տերը կլինի:

ArmAr.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն