Էրդողանը կոշտ է արտահայտվել Ֆրանսիայի և Գերմանիայի հասցեին
Անկարայում իր աշխատանքներն է սկսել Թուրքիաի և Եվրամիության խորհրդարանականների համատեղ հանձնաժողովը: Թուրքիայի խորհրդարանի նախագահ Մեհմեդ Ալի Շահինը վստահ է, որ այս հանդիպումը կնպաստի Թուրքիայի Եվրամիության անդամակցության գործընթացին: Ըստ նրա, եվրոպական կառույցը գիտակցում է Թուրքիայի ռազմաստրատեգիական դերը տարածաշրջանում:
Մինչդեռ Թուրքիայի վարջապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանն իր վերջին հարցազրույցներում բավականին կոշտ է արտահայտվել որոշ եվրոպական երկրների հասցեին: Նա ասել է. «Կան եվրոպական երկրների առաջնորդներ, որոնք Թուրքիայի նկատմամբ նախապաշարմունքներ ունեն: Դրանք են` Ֆրանսիան և Գերմանիան: Ժակ Շիրակի նախագահության օրոք Թուրքիայի և Ֆրանսիայի հարաբերությունները բավականին ջերմ էին: Մինչդեռ Սարկոզիի օրոք իրավիճակն այլ է: Խոսքը վերաբերում է եվրաինտեգրման հարցում ունեցած անարդարացի դիրքորոշմանը»:
ArmAr.am












