Նախագահը օրենքներ է ստորագրել
Հոկտեմբեր 27, 2009թ. 18:00
Նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 26-ին ստորագրել է Ազգային Ժողովի ընդունած «ՀՀ կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին, «Քաղաքացիական ծառայողների վարձատրության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «ՀՀ 2009թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին, «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Հոգեբուժական օգնության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին օրենքները: Այս մասին հայտնեցին նախագահի մամլո գրասենյակից












