Գլխավոր » Ադրբեջան, Լրահոս

Մեկ խորհուրդ ադբեջանցիներին

Հոկտեմբեր 28, 2009թ. 10:40

BANAKՀամաշխարհային տնտեսական ճգնաժամի դեմ պայքարում ԱՊՀ երկրների շարքում Ադրբեջանն իրեն հռչակել է ամենահաջողակը, Այդ երկրի կառավարության ներկայացուցիչներն հայտարարել են ,թե չնայած տնտեսական ճգնաժամին  իրենց տնտեսությունը գրանցել է մոտ 8% տնտեսական աճ:

Բայց մինչ երկրի ղեկավարները սեփական երևակայությանը զոռ տված  նման հայտարություններ են հնչեցնում, նույն երկրի ԶԼՄ-ները ակամ ջրի երես են հանում իրականությունը, որը ճիշտ  հակառակն է փաստում:

Ասել է, թե դարձյալ  գործ ունենք ադրբեջանական հերթական  փչոցիի հետ:

Այսպես. վերջերս երկրի գլխավոր ֆինանսական փաստաթուղթի հաստատման ժամանակ   Ադրբեջանի կառավարության ներկայացուցիչը  հայտարարեց, թե նպատակ ունեն  2009-ի համեմատ կիսով չափ կրճատել 2010-ին հատկացվող նվազագույն աշխատավարձի չափը:  Հարց է առաջանում, բա ո՞ւր մնաց 8% տնտեսական աճը այդ ինչպե՞ս է լինում, որ  տնտեսական աճ գրանցած երկրում ոչ թե ավելանում, դեռ մի բան էլ պակասում են բնակչության աշխատավարձերի չափերը:

Համեմատության համար չենք կարող չնշել հետևյալը. Հայաստանի Կառավարությունը հայտարարեց, որ տնտեսական ճգնաժամի պայմաններում մեր երկիրը գրանցել է 18 %-ոց տնտեսական անկում: Բայց անգամ նման անկում գրանցած Հայաստանում աշխատավարձի չափը մնաց կայուն. այսինքն, 2009-ին և 2010-ին նվազագույն աշխատավարձը եղել և շարունակելու է մնալ 30 000 ՀՀ դրամ (85 ԱՄՆ դոլար):

Կատարենք  առօրյա-տնտեսական մի պարզ հաշվարկ. 80 ԱՄՆ դոլար նվազագույն աշխատավարձ ստացող հայաստանաբնակը, օրինակ, մեկ կիլոգրամ շաքարավազը գնում է 280 դրամով (0.7 ԱՄՆ դոլար): Նույնքան աշխատավարձ ստացող ադրբեջանցին նույն քանակի շաքարավազ գնում է 1.7 մանաթով, ինչը մոտավորապես հավասար է 2.1 ԱՄՆ դոլարի: Պատկերացում կազմելու համար միայն նշենք, որ հայկական դրամի վերածած` դա հավասար է 800 դրամի: Այսինքն` Հայաստանում մեկ կգ շաքարավազ գնում ենք 280 դրամով, Ադրբեջանում` 800 դրամով:

Եթե Ադրբեջանի կառավարությունը պատրաստվում է  2009-ի համեմատությամբ կիսով չափ կրճատել 2010-ին հատկացվող նվազագույն աշխատավարձի չափը, այդ դեպքում, դարձյալ հարց է առաջանում` որտե՞ղ են «կորչում» ադրբեջանական տնտեսական աճի 8 տոկոսները: Ինչի՞ վրա են ադրբեջանցի չինովնիկները ծախսում պետական  փողերը: Այն, որ Ադրբեջանի իշխանական բուրգում  հսկայական չափերի է հասել կոռուպցիան հայտնի է ամենքին: Իր հերթին ադրբեջանցի քաղաքագետ Վաֆա Գուլուզադեն  ևս փորձում է  տալ հարցի պատասխանը, նկատելով, որ այդ գումարներն ուղղվում են  ռազմական նպատակների համար: Հնարավոր է, բայց նաև փաստ է այն, որ ընդամենը մեկ ամիս առաջ  այդ երկրի բանակում գրանցվեց հերթական դժբախտ  պատահարը և դրա պատճառն այն էր, որ մեր հարևանները «ժլատություն» էին արել  ու ուկրաինացիներից գնել էին հին, կիսաքանդ, դեռ խորհրդային տարիներից մնացած, ընդհուպ մինչև ժանգոտված ռազմական տեխնիկա:

Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր, տնտեսական քաղաքականության մշտական կոմիտեի անդամ Ալի Մասիմլին փորձում է իրականությունն այս կերպ արդարացնել. «Կարևորն այն է, որ տնտեսական ծախսերով գոնե Հայաստանին չենք զիջում»:

Դառնալով ադրբեջանական ռազմական հզորություններին, չենք կարող մեր «հարևաններին» մի բարի խորհուրդ չտալ`հսկայական գումարներ ծախսելու և ռազմական փթած տեխնիկա ներկրելու փոխարեն, լավ կլինի ձեր զինվորներին տղամարդ լինելու տարրական դասեր տաք, թե չէ գիշեր-ցերեկ ադրբեջանական  «դեդովշինաներ»-ի մասին ենք լսում: Կարող է՞ ադրբեջանական  բանակը «ազգը» բազմացնելու պարտականությունն իր վրա է վերցրել: Ի~նչ իմանաս

Նաիրի Հոխիկյան


Թեգեր` , , , , , ,

Դիտել Ադրբեջան, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն