Գլխավոր » Թուրքիա, Լրահոս

Անկարայի ռեվերանսները Իրանին

Հոկտեմբեր 28, 2009թ. 12:30

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանի այցը Իրան շարունակվում է: Նա արդն հանդիպել է Իրանի նախագահի Մահմուդ Ահմադինեժադի հետ:

Էրդողանը ելույթ ունենալով Իրանում ասել է. «Իրանի միջուկային  ծրագրերն  ունեն խաղաղ բնույթ, նրանք չեն հետապնդում ռազմական նպատակներ, դրանք խաղաղ բնակչության պաշտպանության  միջոց են»:

Մինչ էրդողանը ռեվերանսներ է անում Թեհրանին և փորձում վերջինիս վստահեցնել Թուրքիայի հավատարմության մեջ, նաև ակնարկում, թե առանց Անկարայի աջակցության Իրանը չի կարող պաշտպանվել Արևմուտքի հարձակումներից, արևմտյան լրատվամիջոցները  փորձում են  հասկանալ, թե ինչ նպատակներ է իրականում հետապնդում Թուրքիան:

Բրիտանական «Ռոյթերս» գործակալությունը աևձանագրում է այն փաստը, որ  Էրդողանը Իրան այցելեց միայն այն ժամանակ, երբ լարվեցին թուրք-իսրայելական հարաբերությունները: Ապա հավելում` Թուրքիան աստիճանաբար վերածվում է տարածաշրջանի   հզոր   պետության:

«Chatham House» միջազգային կազմակերպության Մերձավոր Արևելքի գծով վերլուծաբան Ֆադի Խակուրան կարծիք է հայտնել, որ Թուրքիան փորձում է մերձենալ Իրանին և Սիրիային, փոխարենը վտանգում է իր հարաբերությունները Արևմուտքի և Իսրայելի հետ:

Իսկ ի՞նչ կարող է Թուրքիան այսօր առաջարկել Իրանին: Անկարան կարող է  կամուրջի դեր ստանձնել` կապելով  Իրանը Արևմուտքին: Միաժամանակ, Թեհրանը ևս կարող է նույն դերը խաղալ` Թուրքիան կամուրջելով Արևելքին:

Ակնհատ է, որ Թուրքիան վտանգելով հարաբերությունները նախկին դաշնակիցների հետ, իր բոլոր ջանքերը կենտրոնացրել է մահմեդական աշխարհի հետ մերձենալուն, և դա նրան  կարծես թե հաջողվում է:

Քրիստինե Մելքոնյան


Դիտել Թուրքիա, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն