Քիմիական զենքի արգելման կազմակերպության գլխավոր տնօրենը կայցելի Հայաստան
Հոկտեմբեր 28, 2009թ. 12:35
Այսօր Հայաստան է ժամանելու Քիմիական զենքի արգելման կազմակերպության (ՔԶԱԿ, OPCW, Organization for Prohibition of Chemical Weapons,) գլխավոր տնօրեն Ռոխելիո Պֆիրտերը:
Ինչպես տեղեկացնում են ԱԳՆ հասարակայնության հետ կապերի բաժնից, վաղը` հոկտեմբերի 29-ին, նախատեսված են Ռոխելիո Պֆիրտերի հանդիպումները Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի, արտակարգ իրավիճակների նախարար Մհեր Շահգելդյանի և էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանի հետ:
ArmAr.am












