Գլխավոր » Լրահոս

Հայաստանի շախմատի հավաքականը տոնում է իր հերթական հաղթանակը

Հոկտեմբեր 28, 2009թ. 12:29

Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը Եվրոպայի թիմային առաջնության 6-րդ տուրում 3:1 հաշվով վստահ հաղթանակ տոնեց Իսպանիայի ընտրանու նկատմամբ և զգալիորեն բարելավեց իր մրցաշարային վիճակը:

Լևոն Արոնյանն ու Վլադիմիր Հակոբյանը համապատասխանաբար ոչ-ոքի խաղացին Ալեքսեյ Շիրովի և Ֆրանցիսկո Վալեխոյի նկատմամբ: Գաբրիել Սարգսյանն ու Տիգրան Պետրոսյանը պարտության մատնեցին Միգել Իլլեսկասին ու Իվան Սալգադոյին և 2 միավոր պարգևեցին մեր ընտրանուն:

Այս հաղթանակի շնորհիվ Հայաստանի հավաքականն իր միավորների թիվը հասցրեց 9-ի և այդ ցուցանիշով 2-4-րդ տեղերն է բաժանում Ռուսաստանի և Վրաստանի ազգային թիմերի հետ: Առաջատարը` Ադրբեջանի հավաքականը, հաշվետու տուրում ոչ-ոքի խաղաց Ռուսաստանի թիմի հետ և այժմ իր ակտիվում 11 միավոր ունի: Վրացիները, իրենց հերթին, միավորները կիսեցին ուկրաինացիերի հետ:

Այսօր տեղի ունենալիք 7-րդ տուրում մեր հավաքականի մրցակիցն Ադրբեջանի թիմն է: Հաղթանակի դեպքում Հայաստանի հավաքականը պարզապես գերազանց հնարավորություն կստանա` պայքարելու Եվրոպայի չեմպիոնի կոչման համար:

ArmAr.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն