Գլխավոր » Ադրբեջան, Թուրքիա, Լրահոս

«Եթե դուք` թուրքերդ, կարծում եք, որ կարող եք Հայաստանին ինչ-որ բան պարտադրել, սխալվում եք»

Հոկտեմբեր 28, 2009թ. 13:16

Ara Papyan«Մենք գործում ենք մեր սահմանադրության համաձայն և չենք կարող ճնշում գործադրել  խորհրդարանի վրա` արձանագրությունների վավերացման նպատակով: Խորհրդարանում արձանագրությունների վավերացման համար մենք ցանկանում ենք ստեղծել քաղաքահոգեբանական հիմքեր: Այդ իսկ պատճառով խաղաղ կարգավորման գործում դրական տեղաշարժեր են անհրաժեշտ, քանի որ ադրբեջանական հողերի օկուպացիան դարձել է Թուրքիայի խնդիրը»,-Ալ-Ջազիրային տված հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն:

«Արցախյան հիմնախնդրի կարգավորման հարցում առանց դրական տեղաշարժերի արձանագրությունների վավերացման հույս չկա»: Ի պատասխան թուրքական կողմի նմանատիպ հայտարարություններին,  Կանադայում  Հայաստանի նախկին արտակարգ և լիազոր դեսպան  Արա Պապյանը բաց նամակ է հղել  Թուրքիայի արտաքին գործերի նախարար Դավութօղլուն, որում մասնավորապես ասված է . «Մենք, ի տարբերություն ամերիկացիների ու եվրոպացիների ներկայիս սերնդի, թուրքերին լավ ենք ճանաչում: Եթե դուք` թուրքերդ, կարծում եք, որ Հայաստանի թևերը ոլորելով հայ ժողովրդին կարող եք ինչ-որ բան պարտադրել, սխալվում եք: Մեր պատմությունը դրա վառ ապացույցն է… Մենք պատրաստ ենք համագործացության, սակայն մի ընկալեք դա որպես թուլության նշան և մի փորձեք ստիպել մեզ սպիտակ դրոշ բարձրացնել, դա երբեք տեղի չի ունենա»:

Armar.am


Դիտել Ադրբեջան, Թուրքիա, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն