Գլխավոր » Լրահոս, Քաղաքականություն

Հայաստանի ԱԳ-ում ընդունել են Պիտեր Սեմնեբիին

Հոկտեմբեր 28, 2009թ. 18:43

Հոկտեմբերի 28-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալներ Կարինե Ղազինյանն ու Արման Կիրակոսյանը ընդունեցին Հարավային Կովկասում Եվրոպական Միության հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիին:

Ողջունելով հյուրին` հայկական կողմը գոհունակությամբ նշեց, որ Հայաստան-Եվրոպական Միություն հարաբերությունները շարունակում են զարգանալ թե բազմակողմ, թե անդամ երկրների հետ երկկողմ ձեւաչափերով:

Փոխնախարար Ղազինյանը, ներկայացնելով Եվրոպական հարեւանության քաղաքականության գործողությունների ծրագրի իրականացման ուղղությամբ Հայաստանի կողմից ձեռնարկվող քայլերը, նշեց, որ ծրագրի արդյունավետ իրականացումը Հայաստան – ԵՄ համագործակցության առաջնայնությունն է, եւ պաշտոնական Երեւանը շարունակելու է գործուն քայլեր ձեռնարկել հարաբերությունների առավել ամրապնդման ուղղությամբ: Տկն. Ղազինյանը կարեւորեց բարեփոխումների գործընթացին աջակցող ԵՄ խորհրդատուների խմբի գործունեությունը Հայաստանում’ այն բնորոշելով որպես արդյունավետ համագործակցության հաջողված օրինակ:

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին նաեւ Արեւելյան գործընկերություն ծրագրի վերաբերյալ’ կարեւորելով ծրագրի ներուժի ամբողջական օգտագործումը’ Ասոցիացման համաձայնագրի մշակումը, Ազատ առեւտրի խորացված եւ համապարփակ համաձայնագրի կնքումը, մուտքի արտոնագրերի տրամադրման դյուրացումը:
Եվրոպական կողմի խնդրանքով, փոխնախարար Կիրակոսյանը ներկայացրեց արցախյան հիմնախնդրի բանակցային գործընթացը, ինչպես նաեւ` հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված վերջին զարգացումները:

ArmAr.am


Դիտել Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն