Առայժմ 4-րդ հորիզոնականում է
Հոկտեմբեր 30, 2009թ. 09:30
Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը Եվրոպայի թիմային առաջնության 8-րդ տուրում 1.5:2.5 հաշվով պարտություն կրեց Ռուսաստանի հավաքականից։ Հավաքելով 11 միավոր՝ մեր հավաքականը մրցանակային աղյուսակի 4-րդ հորիզոնականում է։
9-րդ տուրում մեր թիմը կխաղա Շվեյցարիայի հավաքականի, ռուսները՝ իսպանացիների, իսկ ադրբեջանցիները՝ հոլանդացիների հետ։ Ուկրաինայի հավաքականը, որը ևս մրցանակային տեղում հայտնվելու հավանականություն ունի, կխաղա Իսրայելի հավաքականի հետ։












