ԼՂՀ նախագահը ցավակցել է Ամենայն հայոց կաթողիկոսին
Հոկտեմբեր 29, 2009թ. 08:00
ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 28-ին ցավակցական ուղերձ է հղել Ամենայն հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի հոր մահվան կապակցությամբ:
Ուղերձում, մասնավորապես, ասվում է.
<<Սրտի կսկիծով ընդունեցի Ձեր սիրելի հոր` Գրիգոր Ներսիսյանի մահվան լուրը:
Անդառնալի կորստի կապակցությամբ իմ անկեղծ ցավակցությունն ու զորակցությունն եմ հղում հանգուցյալի բոլոր հարազատներին ու մերձավորներին>>:
ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ












