Ալեքսանդր Վերշբոու. «ՆԱՏՕ-ին` Վրաստանի ու Ուկրաինայի անդամակցումը կձգվի տարիներ»
Հոկտեմբեր 29, 2009թ. 19:15
ԱՄՆ պաշտպանության նախարարի միջազգային անվտանգության հարցերով օգնական Ալեքսանդր Վերշբոուն հայտարարել է, որ Վրաստանի ու Ուկրաինայի ՆԱՏՕ-ին անդամակցությունը տարիներ կձգվի: Այս մասին ամերիկացի պաշտոնյան հայտնել է ԵԱՀԿ-ի հանդեպ ԱՄՆ նախագահի աշխատակազմի քաղաքականությանը նվիրված լսումների ժամանակ:
Ինչպես հաղորդում են միջազգային լրատվամիջոցները, միջոցառումը կազմակերպվել է ԱՄՆ կոնգրեսին կից գործող Եվրոպայի անվտանգության ու համագործակցության հարցերով զբաղվող երկկուսակցական հանձնաժողովում:
Սենատոր Սեմ Բրաունբեկի հարցին, թե որո՞նք են ժամկետները, երբ հնարավոր կլինի Վրաստանին ու Ուկրաինային տեսնել ՆԱՏՕ-ի կազմում, Վերշբոուն պատասխանել է. «Հստակեցնել այդ գրաֆիկը ահավոր բարդ է»: Նա հավելել է, որ խոսքը գնում է տարիների մասին:












