Սերժ Սարգսյանն ընդունել է ԱՊՀ Միջպետական ավիացիոն կոմիտեի նախագահին
Հոկտեմբեր 29, 2009թ. 18:39
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԱՊՀ Միջպետական ավիացիոն կոմիտեի նախագահ Տատյանա Անոդինային:
Հանրապետության Նախագահը դրական է գնահատել Կոմիտեի գոյության 18 տարիների ընթացքում ծավալված գործակցության փորձը եւ ընդգծել, որ Հայաստանը պատրաստ է շարունակել եւ ընդլայնել մեր երկրի ավիացիոն անվտանգության ամրապնդմանն ուղղված համագործակցությունը:
Սերժ Սարգսյանը նշել է, որ ավիացիան Հայաստանի համար ունի առանձնահատուկ նշանակություն, ուստի ոլորտի զարգացման եւ ավիացիոն անվտանգության խնդիրները մշտական ուշադրության կենտրոնում են:
Տատյանա Անոդինան Սերժ Սարգսյանին ներկայացրել է Միջպետական ավիացիոն կոմիտեի կողմից տարբեր ուղղություններով կատարվող աշխատանքներն ու ընթացիկ ծրագրերը:
ArmAr.am












