Գլխավոր » Թուրքիա, Լրահոս

Իսրայելին ևս մեկ հարված Թուրքիայից

Հոկտեմբեր 29, 2009թ. 13:00

AlaiaksԹուրքիան շարունակում է հարվածներ հասցնել Իսրայելին, որի հետ հարաբերություններում ճաքերը նկատվել են այս տարվա սկզբին Պաղեստինի վրա հրեական պետության հարձակումից հետո:

Թուրքիայի ԱԳՆ-ն ևս մեկ անգամ խիստ զգուշացում է ուղարկել Իսրայելին` հիշեցնելով Հարեմուշշերիֆ մոսուլմանական սրբավայրի մասին(գտնվում է Երուսաղեմում):

Հիշեցնենք, որ Հարեմուշշերիֆում է գտնվում մուսուլմանների գլխավոր սրբավայրերից մեկը` Ալ-Աքսա մզկիթը, որի շուրջ վերջին մեկ տարում ստեղծվել է բավական լարված մթնոլորտ: Եվ ընդամենը երկու օր առաջ մի խումբ հրեա ծայրահեղականներ փորձել են մուտք գործել Ալ-Աքսա մզկիթ, բայց նրանց խոչընդոտել են Պաղեստինի ղեկավարության պատասխանատու անձիք, ինչպես նաև Իսլամական հիմնադրամի աշխատակիցները, որոնք ևս ձերբակալվել են Իսրայելի կողմից:

Թուրքական կողմը դիմելով Իզրայելին մասնավորապես գրում է, որ պետք է վերջ դնել ստեղծված իրավիճակին , որ դարձել է մեծ լարվածության ու անհանգստության պատճառ:«Ալ-Աքսա մզկիթի շուրջ տեղի ունեցող դեպքերը , և մասնավորապես երկու օր առաջ կատարված ձերբակալությունները մեծ կասկածի տակ են դնում ոչ միայն Իսրայելա-պաղեստինյան հարաբերությունները, այլև կարող են վնասակար լինել ամբողջ տարածաշրջանի համար»:

Իսկ «Սաադեթ» կուսակցության առաջնորդ Նուման Քուրթուլմուշն իր հերթին շեշտելով Իսրայելի կողմից Ալ-Աքսա մզկիթի վրա հարձակումներին վերջ տալու անհրաժեշտությունը, ասել է. «Իսրայելը պետական մակարդակով ահաբեկչություն է իրականացնում»: Այս իրավիճակը խաթարում է ողջ տարածաշրջանի կայունությունը: Ալ-Աքսան մուսուլմանների պատիվն է: Եթե Իսրայելը վերջ չդնի ավերածություններին, ապա դա վտանգի տակ կդնի ամբողջ աշխարհի խաղաղությանն ու կայունությանը»:

Պետք է նշել նաև, որ Թուրքիայի (ով Իսլամական կոնֆերանսի կազմակերպության միակ երկիրն է, որն Երուսաղեմում ունի հյուպատոսություն) պատրաստվում է հոկտեմբերի 28-29 Ռաբաթում կայանալիք «Երուսաղեմ» միջազգային ֆորումին բարձրացնել այս հարցը:

Սակայն հարկ է նշել , որ նման ելույթներն ու հայտարարությունները ավելի են խորացնում իսրայելա-թուրքական նոր-նոր սկսվող հակամարտությունը: Թերևս այս է պատճառը, որ պաշտոնական այցով Իրանում գտնվող Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպմանը նախագահ Ահմադինեժադը նշեց.«Սիոնիստական ռեժիմի դեմ ձեր(Թուրքիայի) բռնած հստակ դիրքորոշումը բոլորին ուրախացրեց, և հատկապես, այն մեծ դրական արձագանք գտավ իսլամական աշխարհում»:

Հ.Գ. Կրոնական հարցերում այնքան էլ լավ չեն գործերը նաև Թուրքիայում: ԱՄՆ Պետդեպարտամենտի այս տարվա զեկույցում նշված է, որ թեև սահմանադրությամբ և այլ օրենքներով Թուրքիայում կրոնական փոքրամասնություններին վերապահված են լայն իրավունքներ, սակայն իրականում դրանք չեն գործում:

Armar.am


Թեգեր` , , , ,

Դիտել Թուրքիա, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն