Թուրքիայում մոլեգնում է խոզի գրիպը
Հոկտեմբեր 30, 2009թ. 12:00
Երեկ Թուրքիայի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ երկրում խոզի գրիպից ևս 2 մահացության դեպք է գրանցվել:
Առաջին դեպքը գրանցվել էր կեսօրին մոտ, երբ Դիարբեքիր քաղաքում մահացել էր 34-ամյա մի կին: Ավելի ուշ Կոնյա նահանգում բնակվող 37-ամյա կինը նույնպես խոզի գրիպի զոհ է դարձել:
Թուրքիայի առողջապահության նախարարության տվյալների համաձայն` վերջին օրերի ընթացքում վարակվածների թիվն աճել է մոտ 300-ով և այժմ կազմում է 1411 մարդ:
Նրանցից 16-ը գտնվում է հիվանդանոցներում, 3-ի վիճակը գնահատվում է չափազանց ծանր:
ArmAr.am












