Գլխավոր » Լրահոս, Տնտեսություն

Կառավարությունը պետք է վերանայի իր դիրքորոշումը

Օգոստոս 20, 2009թ. 16:17

Երբ ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանը հայտարարում էր համաշխարհային տնտեսական ճգնաժամի` Հայաստան ներխուժելու մասին և կոչ անում “ձգել՚ գոտիները, .ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը նրան մեղադրում էր իրադրությունն անտեղի սրելու մեջ: Մինչդեռ` Արծվիկ Մինասյանի կանխատեսումներն իրականացան և այսօր արդեն ճգնաժամը Հայաստանին զգալի վնասներ է հասցրել: Կառավարության ձեռնարկած հակաճգնաժամային քայլերը պատգամավորը գնահատում է` անբավարար: “Վարչապետը պետք է խրախուսեր պահանջարկը, բայց այդ ուղղությամբ քայլեր չեն ձեռնարկվում: Սպառման վրա ուշադրություն չի դարձվում”,- “Դուպլեքս” մամուլի ակումբում այսօր հայտարարեց Ա. Մինասյանը` հավելելով, որ կառավարությունը պետք է վերանայի իր դիրքորոշումը և խոսքից անցնի գործնական քայլերի: Հարցին, թե տնտեսական իրավիճակը կարո՞ղ է ՀՅԴ-ին ստիպել դիմել բողոքի ցույցերի, Արծվիկ Մինասյանն ասաց. “Դաշնակցության խնդիրը ոչ թե թույլ տալ, որ կառավարությունը սխալվի ու հետո քննադատել, այլ կանխել սխալները”: Պատգամավորը ,,սխալը կանխելու,, տարբերակներից մեկն է համարում աշխատավարձերի և եկամուտների բարձրացման քաղաքականության իրականացումը: Մասնագիտությամբ տնտեսագետ Ա. Մինասյանը կարծում է, որ կառավարության վերցրած վարկային միջոցները բավարար են ծախսերն իրականացնելու համար, այնպես որ բյուջեի կատարման առումով որեւէ խնդիր չկա, չկա նաև բյուջեի սեկվեստրի անհրաժեշտություն: “Սակայն խնդիրն այն է, թե ինչ միջոցներով և ինչ արդյունավետությամբ է այն ծախսվելու։ Եթե ծախսվելու է այնպես, ինչպես ներկայումս պատկերացնում է կառավարությունը, ապա այն չի նպաստելու տնտեսության վերելքին”,- նշեց պատգամավորը: Ա. Մինասյանի խոսքերով Ռուսաստանում սպասվում է տնտեսական ճգնաժամի մի նոր ալիք, ու քանի որ Հայաստանի տնտեսությունը կախված է ռուսական շուկայից` սպասվող տնտեսական անկումն անպայման անդրադառնալու է և Հայաստանի վրա: Հետևապես, հարկերի հավաքագրման մակարդակը կլինի ցածր, իսկ ներկման տոկոսը` կհասնի 20-ի:
armarlur.com


Թեգեր`

Դիտել Լրահոս, Տնտեսություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանել`