Շվեդիան կճանաչի Հայոց Ցեղասպանությունը
Հոկտեմբեր 30, 2009թ. 12:30
Շվեդիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության հրավիրած նիստում որոշում է կայացվել, որպեսզի կուսակցությունն աշխատանքներ իրականացնի Շվեդիայի, ԵՄ-ի և ՄԱԿ-ի կողմից 1915թ. Հայոց Ցեղասպանության և քրդերի ցեղասպանության ճանաչման ուղղությամբ։
Շվեդիայի Հայկական Ասոցիացիաների Միությունը ողջունել է այս որոշումը` նշելով, որ այն չի ազդի Թուրքիայում ժողովրդավարության տարածման և Հայաստանի ու Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման վրա:
Armar.am












