Սերժ Սարգսյան. «Մեր նպատակը գիտահենք եւ գիտատար տնտեսության զարգացումն է»
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է ՀՀ իտությունների ազգային ակադեմիայի նախագահության շենք: Երկրի ղեկավարը շրջել է հիմնանորգված շենքում, ծանոթացել կատարված աշխատանքի որակին£
իտությունների ազգային ակադեմիայի նախագահության շենքի հիմնանորոգումը կատարվել է ՙՏաշիր՚ բարեգործական հիմնադրամի միջոցներով: Շենքում տեղադրվել է նաեւ ջեռուցման համակարգ, ժամանակակից էլեկտրատեխնիկակական սարքավորումներ:
Իրականացրած աշխատանքի համար ՙՏաշիր՚ բարեգործական հիմնադրամի հիմնադիր Կարապետյան ընտանիքը պարգեւատրվել է ՀՀ ԱԱ-ի ոսկե մեդալով£
Հանրապետության Նախագահը հանդիպել է նաեւ իտությունների ազգային ակադեմիայի նախագահության անդամների հետ: Սերժ Սարգսյանը տեղեկացրել է, որ ակադեմիայի տարեկան ընդհանուր ժողովի ընթացքում ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները ընթացքի մեջ են: Նշելով, որ գիտության ոլորտը շարունակում է պետության համար մնալ գերակայություն` Սերժ Սարգսյանն ասել է. ՙՄեր նպատակը գիտահենք եւ գիտատար տնտեսության զարգացումն է, իսկ դա պահանջում է համապատասխան ուշադրություն՚: Նրա խոսքով` չնայած գլոբալ ֆինանսատնտեսական ճգնաժամի հարուցած դժվարություններին, թե 2009, եւ թե 2010 թվականների պետական բյուջեներով գիտության համար նախատեսված միջոցները չեն կրճատվելու:
Սերժ Սարգսյանը պատասխանել է նաեւ գիտնականներին հետաքրքրող հարցերին:












