Ադրբեջանում մարդու իրավունքների կոպիտ խախտումների դեմ բողոքում են ադրբեջանցի քաղբանտարկյալները
Հոկտեմբեր 30, 2009թ. 18:00
Ադրբեջանցի քաղբանտարկյալներ Էյնուլլա Ֆատուլլաևը, Գանիմատ Զախիդովը և ևս մի քանիսը անակնկալ նվեր են ուղարկել Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Տուրբյորն Յագլանդին: Նվերը քաղբանտարկյալ խորհրդանշող փայտյա պատվանդան է` պատրաստված քաղբանտարկյալների ձեռքով:
Մտահղացման հեղինակներն այս «մտերմական» ժեստը հղել են Եվրախորհրդի ներկայացուցչին` Ադրբեջանում մարդու իրավունքների կոպիտ խախտումների մասին հիշեցնելու համար: Նվերը հանրությանն է ներկայացվելու քաղբանտարկյալների միջազգային օրվա կապակցությամբ: Արարողության ընթացքում ընթերցվելու է նաև դիմումի տեքստը, որ պետք է ստորագրեն նախկին և ներկա քաղբանտարկյալները` պահանջելով ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին ու վերացնել այդ խայտառակ պրակտիկան Ադրբեջանում:
ArmAr.am












