Միջազգային թրաֆիքինգի դեպք` Թուրքիայում
Հոկտեմբեր 30, 2009թ. 12:00
Թուրքիայում բացահայտվել է միջազգային թրաֆիքինգի մի քանի դեպք:
Թուրքական Աֆիոնգարահիսար քաղաքում 4 ամիս տևած գործողությունների արդյունքում ձերբակալվել է միջազգային հանցախմբի 16 ներկայացուցիչ, որոնց մեջ եղել են նաև Ադրբեջանի, Ղազախստանի և Վրաստանի քաղաքացիներ (կանայք):
Հարկ է նշել, որ զենք-զինամթերքի ապօրինի առքուվաճառքի շարքում մարդավաճառությունը երկրորդ տեղն է զբաղեցնում` թմրանյութերի օրեցօր աճող վաճառքից հետո:
ArmAr.am












