Գլխավոր » Լրահոս, Հարցազրույցներ

ԼՂՀ Պաշտպանության բանակը մարտունակ է և ունի բարձր փորձառություն

Հոկտեմբեր 30, 2009թ. 17:05

Seiran-OhanyanԱդրբեջանի ՊՆ Ս. Աբիևը օրերս կրկին հանդես է եկել զավեշտալի հայտարարություններով: Այս առնչությամբ մեկնաբանություններ ստանալու ակնկալիքով  ArmAr.am էլեկտրոնային պարբերականի թղթակիցն իր հարցերն է ուղղել պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին:

Պարոն նախարար, մեկնաբանելով ՀՀ նախագահի այցելությունը սահմանամերձ շրջաններ և Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, Ադրբեջանի պաշտպանության նախարար Ս. Աբիևը հայտարարել է, թե Սերժ Սարգսյանն իրավունք չունի այցելելու Լեռնային Ղարաբաղ և հնարավոր է, որ այդ այցը լինի վերջինը:

– Աբիևի՝ ցանկալին որպես իրականություն տեսնելու ձգտումը հասկանում ենք: Խորհուրդ եմ տալիս նրան մեկնաբանել իր երկրի նախագահի շրջայցերը: Իսկ ինչ վերաբերում է ՀՀ նախագահի այցելությանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, ապա նա կարող է այցելել ցանկացած ժամանակ: Այդպես եղել է, այդպես էլ կլինի:

Անդրադառնալով ԼՂՀ պաշտպանության բանակի անցկացրած վերջին զորավարժություններին, Աբիևն ասել է, որ իրենց «ամեն ինչ հայտնի է և թշնամին չի կարող ակտիվանալ»: Միաժամանակ հավելել է, որ Ադրբեջանի զինված ուժերն ի վիճակի են ազատագրելու այսպես կոչված «գրավյալ տարածքները»:

– Առաջին անգամ չէ, որ Ադրբեջանի ռազմական և քաղաքական ղեկավարներն այդպիսի անլուրջ հայտարարություններ են անում: ԼՂՀ-ում անցկացվող զորավարժությունները մշտապես ցավագին են ընդունվել նրանց կողմից: Պաշտպանության բանակն այսօր մարտունակ է և ունի բարձր փորձառություն, ժամանակակից սպառազինություն ու պատրաստ է դիմագրավելու ցանկացած ոտնձգության:
Ինչ վերաբերում է ադրբեջանական բանակի մարտական պատրաստվածության բարձր մակարդակի մասին արվող հայտարարություններին, ապա ես չեմ ցանկանում մեկնաբանել դրանք: Կարող եմ ասել միայն, որ բանակների մարտունակությունը չի չափվում մերկապարանոց հայտարարություններով: Վստահ եմ, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարը այդ մասին լավ գիտի:

Արմենուհի Կարեյան
Arm
Ar.am


Դիտել Լրահոս, Հարցազրույցներ բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն