Գլխավոր » Լրահոս

Թուրքիան և Ադրբեջանը գազի գնի շուրջ համաձայնության չեն եկել

Հոկտեմբեր 31, 2009թ. 09:00

Թուրքիայի և Ադրբեջանի միջև ընթանում են բանակցություններ բնական գազի գնի շուրջ: Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Տեներ Յըլդազը տեղեկացրել է, որ այս խնդրով հաջորդ շաբաթ կրկին հանդիպելու է ադրբեջանցի իր գործընկերոջ հետ: Նա ակնարկել է, որ մինչ օրս որևէ համաձայնության դեռ  չեն եկել:

Յըլդազն ասել է. «Եթե նույնիսկ մենք չգանք համաձայնության, ապա կգտնվեն այլընտրանքներ: Սակայն ես հույս ունեմ, որ  կխուսափենք դժվարություններից  և համաձայնության կգանք եղբայրական Ադրբեջանի հետ»:

ArmAr.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն