Գլխավոր » Լրահոս

Թուրքիան կիպրոսյան խնդրի լուծման ուղիներ է փնտրում

Հոկտեմբեր 31, 2009թ. 10:30

Պաշտոնական այցով Անկարայում գտնվող Հյուսիսային Կիպրոսի նախագահ Մեհմեդ Ալի Թալաթը հանդիպել է վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանին և նախագահ Աբդուլա Գյուլին:

Գյուլը հայտարարել է, որ պաշտոնական Անկարան պաշտպանում է Կիպրոսի թուրքերի դիրքորոշումները և, հատկապես, կողմնակից է  կիպրոսյան խնդրի խաղաղ կարգավորմանը: Ավելին, Գյուլը խոստացել է միջազգային կառույցներից պահանջել, որպեսզի վերջիններս ստիպեն Կիպրոսի հունական հանրապետությանը չխախտել բանակցություններում նախատեսված ժամկետները:

Գյուլը և Թալաթը նաև այն կարծիքն են հայտնել, որ  մինչև 2009 թ. վերջը խնդիրը չի լուծվի: Թուրքիայի նախագահն ասել է, թե բանակցային գործընթացում պետք է հաշվի առնվեն ՄԱԿ-ի չափանիշները, համաձայն որի Կիպրոսի թուրքերը չպետք է կղզում դիտվեն որպես ազգային փոքրամասնություն: Թալաթն էլ հույս է հայտնել, որ կիպրական խնդիրն իր լուծումը կստանա մինչև Հյուսիսային Կիպրոսի նախագահական ընտրությունները:

Հիշեցնենք, որ կիպրական հարցի շուրջ ընթացող բանակցային գործընթացը  ժամանակավորապես սառեցվել է, և Կիպրոսի հունական հանրապետությունը չի շտապում նստել բանակցային սեղանի շուրջ:

ArmAr.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն