Հույն պատրիարքը ԱՄՆ-ում կբողոքի թուրքական կառավարության քայլերի դեմ
Հույն պատրիարք Բարդուղիմեոսը նոյեմբերի 2-5-ը Վաշինգտոնում հանդիպումներ կունենա ԱՄՆ-ի բարձրաստիճան այրերի հետ: Սպիտակ տան խոսնակ Ռոբերտ Գիբսը տեղեկացրել է, որ պատրիարքը նոյեմբերի 3-ին հանդիպելու է ԱՄն-ի նախագահ Բարաք Օբամայի հետ: Բացի այդ, նախատեսված է նրա հանդիպումները փոխնախագահ Ջո Բայդենի, պետքարտուղար Հիլլարի Քլինթոնի և Կոնգրեսի խոսնակ Նենսի Փիլոսիի հետ:
Հանդիպումների ընթացքում հույն պատրիարքը կներկայացնի իր բողոքը` պատրիարքարանը փակելու ուղղությամբ Թուրքիայի կառավարության ձեռնարկած քայլերի դեմ: Վերջինս այս հարցում ակնկալում է Սպիտակ տան աջակցությունը: Նա անցած շաբաթ այս հարցը քննարկել է նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան քի Մունի հետ հանդիպման ընթացքում:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 7-ին էլ պաշտոնական այցով ԱՄՆ է մեկնելու Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը:
ArmAr.am












