Ամերիկացի զինվորները ծեծել են Վրաստանի քաղաքացիներին
Ինչպես հաղորդում է Georgia-Online գործակալությունը, Թբիլիսիի «Վարազի» հյուրանոցին հարող տարածքում երեք ամերիկացի զինվորականներ, հարբած վիճակում, ծեծի են ենթարկել երկու պատահական անցորդների:
Ինչպես հայտնում են դեպքի ականատեսները, զինվորականների և անցորդների միջև բանավեճ է տեղի ունեցել, որը վերաճել է մեծ կռվի: Ամերիկացիներից մեկը շշով հարվածել է վրացու գլխին, որից հետո զինվորականները լքել են դեպքի վայրը:
Ականատեսները հայտնել են նաև, որ միջադեպը կոծկելու նպատակով վրաց պաշտոնյաները աստիճաններից շուտափույթ կերպով մաքրել են արյան հետքերը: Սակայն Վրաստանի իրավապահ մարմինները, այնուամենայնիվ, սկսել են դեպքի քննությունը: Ներկայումս «Վարազի» հյուրանոցում աշխատում են Վրաստանի իրավապահ մարմիններն ու Ռազմական ոստիկանության ներկայացուցիչները: Դեպքի կապակցությամբ պաշտոնական հայտարարություններ դեռևս չեն արվել:
ArmAr.am












