Հայաստանին խոստանում են ասոցացված անդամակցություն Եվրամիությանը
Նոյեմբեր 2, 2009թ. 12:00
Հարավային Կովկասի երկրների գծով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին Время новостей ռուսական լրատվամիջոցին տված հարցազրույցում ասել է, թե հավանաբար շուտով կսկսվեն Հայաստանի հետ բանակցությունները` Եվրամիությանն ասոցացված անդամակցության վերաբերյալ:
Սեմնեբին հատուկ ընդգծել է, թե այդ գործընթացը կշարունակվի` անկախ նրանից՝ կբացվի՞ սահմանը Թուրքիայի հետ, թե՞ ոչ:
ArmAr.am












