Գլխավոր » Լրահոս

Թեժ աշունը կսկսվի ղարաբաղյան ցույցերով

Օգոստոս 20, 2009թ. 16:59

Հարցին, թե ինչպես է Հայ Յեղափոխական Դաշնակցությունը արձագանքելու ՀԱԿ-ի ներկայացրած պլատֆորմի շուրջ համագործակցության առաջարկին, ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանն ասաց, որ Դաշնակցությունն աշխատում է սեփական պլատֆորմի վրա և կդիմի տարբեր ուժերի` հենց իր պլատֆորմի շուրջ համախմբվելու առաջարկով: Ըստ Ա. Մինասյանի՝ այդ պլատֆորմում Դաշնակցությունը մանրամասնորեն կանդրադառնա պետության համար կարևորագույն հարցերին և հանդես կգա գնահատականներով։ Ծրագիրը պատրաստ կլինի սեպտեմբերի վերջին, իսկ մինչ այդ` ՀՅԴ-ն սեպտեմբերի 2-ին՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության օրվա առթիվ պատրաստվում է հանրահավաք հրավիրել, որի ժամանակ էլ կուսակցությունը կներկայացնի ԼՂՀ-ի վերաբերյալ իր դիրքորոշումը: “Քաղաքական դաշտի 90 տոկոսն այսօր խոսում է Ղարաբաղը տալու մասին` չմտածելով, որ դրանով վնասում ենք մեր ազգային դիմադրողականությանն ու մեր ազգային անվտանգությանը”,- եզրափակեց Արծվիկ Մինասյանը:
armarlur.com


Թեգեր` ,

Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանել`