Թուրքիայում խոզագրիպից մահացածների թիվը հասել է 6-ի
Նոյեմբեր 2, 2009թ. 15:00
Թուրքիայի առողջապահության նախարարն այսօր հայտարարել է, որ երկրում խոզի գրիպի հետևանքով մահացության դեպքերի թիվը հասել է վեցի:
Նախարարի խոսքով՝ օրերս խոզի գրիպի զոհ են դարձել 27-ամյա բուժծառայող և երկու երեխա, որոնցից մեկը երկու տարեկան էր, իսկ մյուսը` 14: Բացի այդ, Դիարբեքիրի հիվանդանոցում մահացել է 24-ամյա մի աղջիկ: Հավանականությունը մեծ է, որ նա ևս մահացել է խոզագրիպից, բայց դա պարզ կլինի միայն լաբորատոր ստուգումից հետո:
Թուրքիայի առողջապահության նախարարությունը տեղեկացրել է, որ խոզի գրիպով վարակված 9 հիվանդներ գտնվում են երկրի տարբեր հիվանդանոցներում՝ բժիշկների հսկողության տակ:
Հիշեցնենք, որ 2009թ. մայիսի 15-ից մինչ օրս Թուրքիայում գրանցվել է խոզի գրիպով հիվանդների 870 դեպք:
ArmAr.am












