Գլխավոր » Մեր մեծերը

Անաստաս Միկոյան. նա փայլել է իր դիվանագիտական հմտությամբ

Օգոստոս 20, 2009թ. 23:42

Mikoian1XX դարի ականավոր պետական, քաղաքական գործիչ Անաստաս Միկոյանը ԽՍՀՄ ամենաերկարակյաց քաղաքական գործիչներից մեկն է, ով քաղաքական կարիերան սկսել է Վ. Ի. Լենինի, ավարտել` Լ. Ի. Բրեժնևի օրոք:

Անաստաս Հովհաննեսի Միկոյանը ծնվել է 1895թ. նոյեմբերի 25-ին` Լոռվա Սանահին գյուղում: Նա Սովետական շրջանի հայ ավիակոնստրուկտոր, գեներալ-գնդապետ Արտեմ Միկոյանի եղբայրն է:

20 տարեկանում անդամագրվել է Ռուսական սոցիալիստական աշխատավորական կուսակցությանn ու դարձել Կովկասյան հեղափոխական շարժման ղեկավարներից մեկը: Բաքվում որպես համախմբագիր աշխատել է «Սոցիալ-Դեմոկրատ» հայալեզու, ապա «Известия Бакинскогo Сoвeтa» ռուսալեզու թերթերում:

1917թ. փետրվարին, երբ տապալվեց ցարիզմը, Միկոյանն ու մի քանի բոլշևիկ կոմիսարներ պայքար են ծավալում Ադրբեջանում, որի հետևանքով ձերբակալվում են ու բանտարկվում:  Բանտից ազատվելուց հետո Միկոյանը նշանակվում է որպես Կարմիր բանակի կոմիսար: 1917թ. դարձյալ  ձերբակալվում է` այս անգամ արդեն Բաքվի Բրիտանական զորքերի կողմից, բայց նրան հաջողվում է  փախչել:

Ընդամենը 26 տարեկանում Միկոյանն արդեն ղեկավարում էր ամբողջ հյուսիս-կովկասյան երկրամասը:

1926-ն Միկոյանը նշանակվում է ներքին ու արտաքին առևտրի կոմիսար և զբաղվում Արևմուտքից սնունդ ներկրելով:

1935թ, նշանակվում է ԽՍՀՄ պոլիտբյուրոյի անդամ:

Արդեն 1937 թվականին նա Ժողկոմխորհի նախագահի տեղակալն էր:

Երկրորդ Աշխարհամարտի ժամանակ նշանակվել է սննդի տեղափոխման ու մատակարարման հարցերի պատասխանատու:

1942թ. նշանակվում է պետական պաշտպանության կոմիտեի անդամ, 46թ-ին` ԽՍՀՄ մինիստրների խորհրդի ղեկավարի տեղակալ:

Ստալինի մահից հետո Միկոյանը նշանակվում է առեւտրի նախարարի պաշտոնում: Ավելի ուշ զբաղեցրել է ԽՍՀՄ առաջին քարտուղարի տեղակալի պաշտոնը:

Անաստաս Միկոյանը փայլել է իր դիվանագիտական հմտությամբ: Ստալինի մահից հետո նա դիվանագիտական այցելություններ է կատարում Պակիստան, Հնդկաստան, Չինաստան` նպաստելով այդ երկրների ու ԽՍՀՄ-ի միջև բարիդրացիական հարաբերությունների հաստատմանը: Կարգավորում հարաբերությունները նաև  նախագահ Իոսիֆ Բրոզ Տիտոյի հետ, որի հետ Ստալինը լուրջ հակասությունների մեջ էր:

1962 թ. Կուբայական ճգնաժամի օրերին` Միկոյանի դիվանագիտական փայլուն գործողությունների շնորհիվ այդ երկրին հաջողվում է խուսափել համաշխարհային աղետից: Այս առիթով` 60-ականներին ամերիկյան մամուլը Միկոյանին որակեց` «մեր ժամանակների հակաճգնաժամային լավագույն մենեջերը»:

1956 թ. ՍՍՀՄ Գերագույն խորհրդի պատգամավորության թեկնածու Անաստաս Միկոյանը` Երևանի իր ընտրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարում է, որ անհրաժեշտ է անհապաղ տպագրել Եղիշե Չարենցի ստեղծագործություններն ու վերականգնել մեծ գրողի փառքը:

1964-65թ.թ. ստանձնել է ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահությունը:

1965 թվականին, երբ լրանում է Միկոյանի 70 տարին, նա անցնում է վաստակած հանգստի:

Հայ քաղաքական գործիչը մահացել է 1978թ. հոկտեմբերի 21-ին` 82 տարեկան հասակում և թաղվել Ռուսաստանում` Նովոդևիչի գերեզմանոցում:

Որդին` Ստեփան Միկոյանը եղել է Կարմիր բանակի օդաչու էր, զոհվել Հայրենական  պատերազմի ժամանակ:

Միկոյան  եղբայրների ծննդավայրում` Սանահին գյուղում, 1982թ-ից գործում է  նրանց անվան թանգարանը:


Դիտել Մեր մեծերը բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանել`