Գլխավոր » Ադրբեջան, Իրան, Լրահոս, Տարածաշրջան

ԱՄՆ-ն պատրաստվում է Ադրբեջան-Իրան պատերազմի՞ն

Նոյեմբեր 3, 2009թ. 13:32

pentagon1ԱՄՆ-ի Լիվենվորտ քաղաքում այս շաբաթ մեկնարկել են ՆԱՏՕ-ի անդամ և համագործակից երկրների հրամանատարական կազմի ներկայացուցիչների հերթական ռազմաքաղաքական դասընթացները, որոնցում դարձյալ մշակվել է Ադրբեջանի դեմ հնարավոր ռազմական ագրեսիայի կանխմանն ուղղված գործողությունների պլանը:

Մշակված սցենարի համաձայն, Ադրբեջանը շուտով կենթարկվի Իրանից անջատված Ահուրաստան նոր պետության հարձակմանը: Բայց քանի որ 57 հազարանոց ադրբեջանական բանակը չի կարողանա դիմակայել Ահուրաստանի զորքերին, ապա օժանդակություն կխնդրի ամերիկացիներից և վերջինիս դաշնակից երկրներից` Թուրքիայից ու Մեծ Բրիտանիայից: Դասընթացների մասնակից սպաների խնդիրն է Ադրբեջանին օպերատիվ կերպով մաքսիմալ աջակցություն ցույց տալու ծրագրեր մշակել: Ընդ որում, գերագույն նպատակին հասնելու համար սպաներին թույլ է տրվում դիմել ամենածայրահեղ միջոցների:

Նշենք, որ հիշատակված Ահուրաստանը, ըստ դասընթացների սցենարի, պետություն է, որը ստեղծվելու է Իրանի հյուսիսում և սահմանակցելու է Ադրբեջանի ու Հայաստանի հետ: Դասընթացների համար հորինված այս պետության գաղափարը, իհարկե, չի կարելի դիտարկել իբրև տարածաշրջանը ձևափոխելու ԱՄՆ նոր քաղաքական ծրագիր: Պարզապես ամերիկացիներն օգտագործել են Ահուրաստան անվանումը, որպեսզի խուսափեն Իրան-Ադրբեջան հնարավոր հակամարտության թեման արծարծելուց:

Նշենք նաև, որ նմանատիպ դասընթացներ Պենտագոնի բարձրագույն հրամանատարությունն անցկացնում է ամեն տարի: Նշված ուսմունքներում ռազմական ասպեկտից բացի չափազանց կարևոր դեր է հատկացվում քաղաքական գործոնին: Ուսմունքների մասնակիցներին սովորեցնում են ռազմական գործողությունների և քաղաքական որոշումներ կայացնելու միջոցով ամբողջական վերահսկողություն հաստատել գործողության վայր հանդիսացող տարածաշրջանում:


Դիտել Ադրբեջան, Իրան, Լրահոս, Տարածաշրջան բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն